Հասունացել է պահը, որ մարդիկ հաշիվ պահանջեն Րաֆֆիից

Հասունացել է պահը, որ մարդիկ հաշիվ պահանջեն Րաֆֆիից
Հասունացել է պահը, որ մարդիկ հաշիվ պահանջեն Րաֆֆիից

Միտքը, որը տիրապետում է նոր կենսափորձի, այլևս չի կարող վերադառնալ հնին (արևմտյան խոսք)

Նույնիսկ նախադպրոցական երեխան արդեն գիտի, որ տանկը կոճի թելով չի քաշվի, և որ այն ամրակուռ շղթաներով ու հզոր քարշիչներով է քաշվում:

Ցանկացած  երկրի իշխանությունն ու հասարակությունը ամեն օր ու ամեն ժամ զբաղված են այս կարգի խնդիրներ պարզեցնելով՝ թե արդյոք այս հարցը ինչ կշռի «տանկ» է՞, ինչ տեղում է կանգնած՞, ինչ որակի ու ամրության «կոճիթելով կամ տռոսներով» ու ինչ քարշիչով է պետք այն տեղաշարժել:

Բայց մեր քաղաքական, հասարակական, ազգային գործերում դարերով միայն կոճիթելի հույսին ենք՝ առանց խորանալու խնդրի լուծման իրական ու ռացիոնալ պայմանների մեջ:

Իշխանաթյուններն իրենց կոճի թելով վերարտադրման «տանկն» են քաշում, ժողովուրդն էլ, իր կոճի թելով՝ ազգային «վերակենդանացման «տանկը»:

Ի հակադրություն իշխանականի՝ ժողովրդի ձեռքի կոճի թելը միշտ է կտրվում, և  մենք էլ զարմացած այս ու այն կողմ ենք նայում, թե բա ինչի՞ էսպես ստացվեց, որ մերը կտրվեց, իսկ իշխանականը՝ տանկը «քաշեց»:

Ես միշտ էլ անհավատ եմ եղել կոճի թելով տանկ քաշելուն, բայց և խոստովանեմ, զարմացած եմ իշխանական կոճի թելի գերուժին: Շատ հետ չգնանք, նայենք վերջին 3 ընտրություններին միայն՝ խորհրդարանական, նախագահական, ու քաղաքապետի:

Սխեմացնենք դրանք ու փորձենք հասկանալ աներևույթ թվացող խորքայինը:

Որպես հիմնական, վստահության արժանի ընդդիմադիր ուժ այդ երեքում էլ մեծ է եղել ժառանգության դերը: Կարդալ ավելին