Թբիլիսիի հեռուստաաշտարակը, ի նշան աջակցության, ներկվել է եռագույնով

Թբիլիսիի հեռուստաաշտարակը կրկին եռագույնով է ներկվել՝ ի նշան աջակցության կորոնավիրուսի դեմ պայքարում, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով», -նշվում է դեսպանատան պաշտոնական էջում։

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/videos/1363099713891936/