Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են կարանտինից հրաժարվել փորձողներ. ԱԱՏՄ ղեկավար

Հեղինակ MediaLab

Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են անձինք, ովքեր հրաժարվել են մեկնել կարանտինի մեջ գտնվելու վայրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Եղել են ՀՀ ժամանած ուղևորներ, որոնք հրաժարվել են կարանիտինի վայր տեղափոխվել: Այդ հարցը լուծվել է մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում: Անձամբ ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին: Քաղաքացին ժամանել էր Իտալիայից, որն ի վերջո համոզվեց ու ասաց, որ գնում է ինքնամեկուսացման: Էլի ունեցել ենք մարդիկ, որոնք փորձել են հրաժարվել գնալ մեկուսացման վայր, այդ ժամանակ էլ Առողջապահության նախարարության մեր գործընկերների երկար բանակցություններից հետո այդ մեկուսացումը տեղի է ունեցել»,- ասաց Ավագյանը: