Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հյուրանոց, հյուրատուն, հանգստի գոտի այցելելիս ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում․ Յունիսեֆ Հայաստան

Քովիդ-19-ի տարածման ֆոնին, արձակուրդային հանգստի կազմակերպման առաջին նախապայմանն անվտանգությունն է։ Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հյուրանոց, հյուրատուն, հանգստի գոտի այցելելիս, ինչպե՞ս ընտրել հյուրանոց, ինչպե՞ս կազմակերպել ընտանիքի՝ հատկապես երեխաների անվտանգ կեցությունը, ինչպե՞ս վարել ակտիվ հանգիստ՝ չվտանգելով մեր ու մեր երեխաների առողջությունը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հիշեցնում է.- «Քովիդ-19-ի մասին դեռ ամեն բան չէ, որ հայտնի է ու պարզ: Կան տարբեր վարկածներ, սակայն գերիշխող է մնում այն, որ Քովիդ-19-ը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ընդ որում վարակի տարածման հիմնական տարբերակը կաթիլայինն է: Ահա, թե ինչու են ամառային արձակուրդների այս փուլում, առավել նախընտրելի քոթեջատիպ հյուրանոցները, որտեղ հյուրերը ոչ թե նույն շենքում են գտնվում, այլ յուրաքանչյուր ընտանիք ունենում է իր առանձին տարածքը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։