Հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Այդ մասին տեղեկանում ենք ԱՀ ՊԲ ֆեյսբուքյան էջից։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն: