Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է. ծաղիկներ ու արջուկ ենք դրել, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի. Գեւորգ Դերձյան

«Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է. ծաղիկներ ու արջուկ ենք դրել, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի՝ գոնե կլինիկայի պատերի ներսում»,- գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Բուժանձնակազմից բացի, վաղ առավոտից աղջկա մոտ է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հոգեբանը:

Մնում է հուսալ, որ վերջին երկու օրերի պես ուժեղ կգտնվի մեր աղջնակն ու շուտ ոտքի կկանգնի»: