Ընտանեկան բյուջեի վերանայում, ծախսերի կրճատում. հարցախույզը պարզել է, թե ինչպես են պատերազմն ու համավարակն ազդել քաղաքացիների վրա

2020 թվականին համավարակն ու դրանից բխող տնտեսական սահմանափակումները, պատերազմը հարվածեցին տարբեր ոլորտների՝ բացասական ազդեցություն թողնելով տարբեր ուղղությունների վրա: Որոշ ուղղությունների վրա բացասական ազդեցությունը զգալի էր, այլ հատվածներ կարողացան ինչ-որ չափով մեղմել իրավիճակը:

2020 թվականի արհավիրքից եկած դժվարությունները շարունակում են մնալ ներկայում, բիզնեսը գոյատևում է, քաղաքացիներն էլ վերանայում են իրենց ծախսերը՝ հույսով, որ շուտով իրավիճակը կփոխվի:

Բանջարեղեն, միրգ, չիր վաճառող Կարինե Հովսեփյանը պատերազմի ու համավարակի ազդեցությունը զգում է առևտրի վրա: Նա նշեց, որ մարդիկ զգուշավոր են ծախսում, գնում են խիստ անհրաժեշտ ապրանքները ու քիչ քանակությամբ: 

«Մարդկանց ձեռքը փող չկա: Ես իմ ընտանիքի օրինակն ասեմ: Հիվանդացել ենք կորոնավիրուսով: Նախ` լիքը փող ենք ծախսել բուժվելու վրա, այդ ընթացքում չենք աշխատել, հիմա էլ աշխատում ենք, բայց առևտրում եռուզեռ չկա: Մարդիկ գին են հարցնում, ապրանքը վերցնում-դնում են: Եթե իմ ձեռքը փող քիչ է գալիս, հետևաբար ես քիչ էլ ծախսում եմ: Նախորդ տարիների ակտիվությունը, իհարկե, չկա, բայց այս վիճակն էլ մնա գոհ կլինենք, գոնե ընտանիքի ծախսերը, թեկուզ, սահմանափակ, բայց կարողանում ենք հոգալ»,-  «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց տիկին Կարինեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում