Որոնք են ադրբեջանական եւ այլ կեղծ լրատվական աղբյուրները. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում ներկայացրել են այն աղբյուրները, որոնցից պետք է խուսափել։ Նա գրում է.

«Այս պահին ադրբեջանականկողմը ունի մի քանի աղբյուր, որոնք կարող են շփոթեցում առաջացնել

Ռուսալեզու, իրեն հայկականի տեղ դնող ադրբեջանական կայք է ՝

ArmenianReport.com
UPDATE. Հայտնվել է նոր ադրբեջանական կեղծ հայկական կայք ֊ Vestiarmenii.info

Սրանք ադրբեջանական, հայալեզու լրատվականներ են

Armenia.az
Irevanaz.com 
Սրանք ադրբեջանական լրատվական գործակալությունների հայալեզու տարբերակներն են

Hayatsk.info
am.apa.az
Իսկ սա ադրբեջանական արբանյակային հեռուստաընկերության կայքն է, որտեղ նաեւ հայերեն նորություններ կան
cbc.az/am/

Կան նաեւ աղբյուրներ, որոնք անմիջական ադրբեջանական ազդեցության տակ են

Սա ռուսաստանյան կայք է, որը, ոչ պաշտոնապես, ադրբեջանական լոբինգով է զբաղվում, սրանց նյութերը քարոզչական բնույթի են

vestikavkaza.ru
vestnikkavkaza.net ֊ նույնը անգլերեն

Այս կայքը ժամանակ առ ժամանակ տեղադրում է ադրբեջանական քարոզչական նյութեր, որոնք հետագայում հատուկ հայաստանյան լսարանի համար գումարով գովազդվում են Ֆեյսբուքում

politrus.com

Կան աղբյուրներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուրին տեղադրել նյութեր։ Այս կայքը շատ ուժեղ ազդդեցություն ունի հայաստանյան ցանցում, սակայն դրա աղբյուրները միշտ չեն ստուգվա․

www.oximity.com

Գերադասելի է գտնել սկզբնաղբյուրը, եւ չտարածել այս աղբյուրից նյութեր»։