Արցախում կատարվել է 1318 պատվաստում

Արցախում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ` կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602։ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած բուժհաստատություն` և գրանցվել պատվաստման համարՊատվաստումներն անվճար են: