Քաղցկեղ ունեցող երեխաները չեն մնացել առանց բուժման և դեղորայքի. Պարզաբանում

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը տեղեկացնում է.

«Շրջանառվող տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում։

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտական կապի մեջ է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների և նրանց ծնողների հետ։ Անհրաժեշտ դեղորայքը, ֆինանսական աջակցությունը և օրական 4-անգամյա սնունդը տրամադրվում է առանց րոպե անգամ ուշացման։ Միաժամանակ հավելում ենք, որ հիմնադրամը տնից աշխատելու որոշում է կայացրել՝ ելնելով սոցիալական պատասխանատվությունից, որպեսզի քաղցկեղ ունեցող երեխաների համար սահմանափակվեն հավելյալ ֆիզիկական շփումները։

Խնդրում ենք ապատեղեկատվություն մի՛ տարածեք և չճշտված տեղեկություններով խուճապի մի՛ մատնեք հասարակության լայն շրջանակներին»։