Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 17։15-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։

Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն, և նրանց միջև միջակայքը 6,5 րոպե է։