ԱՄԷ-ի և Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը հետ է կանչվել պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին հրամանագիր է ստորագրել, որով Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել պաշտոնից: