ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․
Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերին և այսօր գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային գոտիներում դիտվել է ձյուն։ Հատկապես ձյան առատ տեղումներ են գրանցվել Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքի լեռնային գոտիներում, որտեղ ձյան ծածկն այս պահին առանձին հատվածներում հասնում է 10-15սմ-ի։
Օդի ջերմաստիճանն այսօր երեկվա համեմատ հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 10-12 աստիճանով։ Այս պահին մի շարք մարզերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են, սակայն կեսօրից հետո ցիկլոնը կսկսի քայքայվել և տեղումներն աստիճանաբար կդադարեն։
Նոյեմբերի 12-15-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի և 13-ի գիշերը կշարունակի նվազել ևս 3-5 աստիճանով։