Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսով 1 ժամ 40 րոպե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում։ Ֆրանսիայի նախագահի վարչակազմում Agence France-Presse-ի աղբյուրի խոսքով ՝ «քննարկվել են Ուկրաինայի շուրջ լարվածության նվազեցման հեռանկարները»: Ֆրանսիացի և ռուս առաջնորդների շաբաթօրյա զրույցը չորրորդ հեռախոսային խոսակցությունը դարձավ վերջին շաբաթների ընթացքում:
Երկուշաբթի օրը Մակրոնը մեկնել է Մոսկվա, որտեղ 5-ժամյա բանակցություններ է վարել Պուտինի հետ, որպեսզի քննարկի ճգնաժամի ապաէսկալացման ուղիները: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը եղել է Կիևում և Բեռլինում՝ շարունակելու իր դիվանագիտական առաքելությունը:
Արևմտյան շատ երկրներ իրենց քաղաքացիներից պահանջել են լքել Ուկրաինայի տարածքը։ Ֆրանսիան դեռ նման հայտարարություն չի արել։