Ոստիկանապետի հրաժարականը չի շոշափվել ԱԽ նիստում. Արարատ Միրզոյան. Տեսանյութ

Անվտանգության խորհրդի նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հարցը չի քննարկվել: Այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել այդ հարցը: ԱԽ-ն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի, և կա հստակ սահմանված օրակարգ: Բացառապես այդ օրակարգի շրջանակում են եղել քննարկումները: Այդ թեման չի շոշափվել անգամ»,- ասաց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: