Վրաերթ Գևորգ Չաուշի փողոցում. 1 զոհ, 1 վիրավոր

Մարտի 8-ին, ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել է, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վրաերթ կատարած վարորդը հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։