Շիրակի մարզում բուքը շարունակվում է

Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ մարզի ավտոմոբիլային ճանապարհներին ուժեղ քամին և բուքը շարունակվում է։ Փակ ճանապարհներ չկան, սակայն ուժեղ բքի պատճառով որոշ հատվածներ դժվարանցանելի են։

Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։