Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին.Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է  հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայերին նրանց աջակցության համար։Նա թվիթերի միկրոբլոկում գրել է.

«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին։

Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»։