Ուղտերի արտաքին տեսքի մասին Կենդանաբանական այգու պարզաբանում

Ուղտերի արտաքին տեսքի մասին Կենդանաբանական այգու պարզաբանում
Ուղտերի արտաքին տեսքի մասին Կենդանաբանական այգու պարզաբանում

Երեւանի կենդանաբանական այգին պարզաբանում է ներկայացրել այգու ուղտերի արտաքինի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ այցելուներ։ 
Հաշվի առնելով, որ բազմիցս տարբեր կարծիքներ են հնչում Այգու ուղտերի արտաքին տեսքի մասին` սիրով տեղեկացնում ենք, որ մեր ուղտերը կլինիկապես առողջ են։ Մազաթափությունը (բրդաթափում) սեզոնային է` կապված տարվա շոգ եղանակի հետ: Աշնանը բրդի շերտը կվերականգնվի»,-նշված է պարզաբանման մեջ։