Լոռիում 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին

Լոռիում 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին

«Փաստինֆո»-Լոռու մարզում ահասարսուռ դեպք է գրանցվել. 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Լուռու մարզի Ուռուտ գյուղի բնակչուհի 28-ամյա Արմինեն փետրվարի 5-ին միայնակ ծննդաբերել է ու սպանել նորածնին: Կինը ծննդաբերել է նույն գյուղի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմին կից գտնվող տնակում:
 
Ըստ նրա բացատրությունների՝ նշված օրը ժամը 20:00-ի սահմաններում, այդ տնակում ծննդաբերել է, որից հետո երեխան իրեն անհայտ պայմաններում մահացել է, իսկ դեպքի հաջորդ օրը կինն իր մոր հետ նորածնին թաղել է Ստեփանավանի գերեզմանատանը: