Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զնծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։
Եվս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: