Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսի պատասխանը կհնչի հունիսի 30-ի հանրահավաքի ժամանակ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության ընդդիմության պատասխանը կհնչի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ հունիսի 30-ի հանրահավաքում:
Լեւոն Զուրաբյանն ասել է նաեւ, որ «երկխոսության թեմային Սերժ Սարգսյանի անդրադարձից հետո Կոնգրեսում եղել են քննարկումներ, հրավիրվել է կենտրոնական շտաբի արտահերթ նիստ, տարածքային կառույցների հետ խորհրդակցություն, քաղխորհրդի նիստ»:
© Medialab.am