Հայ Կառուցողական կուսակցության հայտարարությունն Ամուլսարի թեմայով

Հայ Կառուցողական կուսակցության հայտարարությունն Ամուլսարի թեմայով
Հայ Կառուցողական կուսակցության հայտարարությունն Ամուլսարի թեմայով

Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ և անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ:

Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին: Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու համար:

Մենք կարևոր ենք համարում, որ այդ քննարկմանը մասնակցեն նաև քաղաքացիական հանրության և քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկումը լինի բազմակողմանի և լիարժեք: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցություն ունենալ այդ քննարկմանը: Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ:

Հայ Կառուցողական կուսակցություն