Դա իրավական հարց է. Կոպիրկինը քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին

Դա իրավական հարց է. Կոպիրկինը քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին
Դա իրավական հարց է. Կոպիրկինը քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին
Հեղինակ MediaLab

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ընդգծեց, որ դա իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է:

«Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը: