ՀՀ վարչապետի այցը Թուրքիա չի քննարկվում. ԱԳՆ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հիշեցնենք,, որ այդպիսի տեղեկություն երեկ տարածել էր Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ թուրքական հեռուստաալիքներից մեկին հայտնելով, թե Հայաստանի վարչապետը պատրաստվում է մարտին Անթալիայում մասնակցել դիվանագիտական համաժողովին: