«Եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած դիմեք այն փոխանակելու համար». Ոստիկանություն

«Եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած դիմեք այն փոխանակելու համար». Ոստիկանություն
«Եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած դիմեք այն փոխանակելու համար». Ոստիկանություն

Ոստիկանությունը՝ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կոչով դիմել է քաղաքացիներին:

Ոստիկանությունը նշում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծով նախատեսվում է ընտրողների ցուցակում չընդգրկել այն անձանց տվյալները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը քվեարկության օրվա դրությամբ մեկ և ավելի տարի արդեն լրացած է լինում:
«Իհարկե, եթե քաղաքացին այդ պատճառով դուրս է մնում ընտրողների ցուցակից, չի զրկվում ընտրական իրավունքից. քվեարկության օրը կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու տեղեկանք ստանալու համար:
Այնուամենայնիվ, անհարմարություններից խուսափելու համար կոչով դիմում ենք մեր հայրենակիցներին, եթե անձնագրի ժամկետը լրացել է, այս պահից սկսած դիմել այն փոխանակելու համար:
Նույնիսկ նշված առաջարկը չընդունվելու դեպքում իմաստազուրկ չէ վավեր անձնագիր ունենալը:
Հ.Գ. Եթե բացի անվավեր անձնագրից քաղաքացին ունի նաև նույնականացման քարտ, իր տվյալները կընդգրկվեն ընտրողների ցուցակում և նույնականացման քարտով անձը կարող է մասնակցել քվեարկությանը»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: