Բայդենը եւ նրա կինը հարգել են Կոնգրեսում անկարգությունների ժամանակ զոհված ոստիկանի հիշատակը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ նրա կին Ջիլլը փետրվարի 2-ին հարգել են ԱՄՆ-ի Կոնգրեսում անկարգությունների տետեւանքով զոհված՝ Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիքնիքի հիշատակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի միավորումը:

Ավելի վաղ Սիքնիքի աճյունը տարվել Է Կապիտոլիում հրաժեշտի արարողության համար: Ինչպես պարզաբանում են մամուլի միավորման լրագրողները, ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը Կապիտոլիումի շենք են ժամանել փետրվարի 2-ի երեկոյան:

Փետրվարի 3-ին ոստիկանի աճյուը կթաղեն Վաշինգտոնի մերձակայքի Առլինգթոնի ազգային գերրեզմանոցում: Հունվարի 6-ին հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն Էր, ներխուժել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք, որպեսզի արգելեն անցյալ տարվա նոյեմբերի 3-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ Էր տարել դեմոկրատ Բայդենը: Բացի Սիքնիքից, անկարգությունների հետեւանքով զոհվել Էր եւս չորս մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: