Իրանական Նոր տարվա՝ Նոուրուզի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով
Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան շնորհավորանք հայերենով, ինչը վկայում է գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակության և հայ-իրանական դարավոր բարեկամության մասին։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը:



















