ԲՀԿ-ն կերկատվի՞

ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը հանդիսացող Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ եթե Բարգավաճ Հայաստանը մտնի կառավարող կոալիցիայի մեջ ՀՀԿ հետ, ապա ինքը չի մտնի այդ ձևական կոալիցիայի պատասխանատվության տակ: Ի՞նչ է սա նշանակում: Այս հայտարարությունը ուշագրավ է, սակայն` ոչ միանշանակ:
Բանն այն է, որ դա կարող է նշանակել թե՛ այն, որ Օսկանյանը պարզապես վայր կդնի մանդատը, թե՛ նաև այն, որ նա մանդատի հետ միասին վայր կդնի նաև կուսակցական անդամատոմսը: Այս իմաստով, փաստորեն, ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ մտնելու դեպքում ԲՀԿ-ում առաջանում է երկու թև՝ մեկը կոալիցիայի մեջ մտած թևը, իսկ մյուսը, այսպես ասած` Օսկանյանի թևը, որը փաստորեն լինելու է ընդդիմադիր կեցվածքով: Եթե, իհարկե, Վարդան Օսկանյանը մանդատից բացի` վայր չդնի նաև անդամատոմսը: Սա իսկապես հետաքրքրական զարգացումներ է խոստանում Բարգավաճ Հայաստանում, որի պարագայում, թերևս, շատ դժվար էր պատկերացնել, որ Գագիկ Ծառուկյանի այդ միաձույլ կառույցը կարող էր հայտնվել այդպիսի երկիմաստ վիճակում:Կարդալ ավելին