Չգիտեմ՝ ումից եմ վարակվել. ջերմություն, ցավ չկա. պատգամավոր Կարեն Համբարձումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Factor.am

Երեկ՝ ժամը 12-ի սահմաններում, կորոնավիրուսի թեստ եմ հանձնել։ Երեկոյան արդեն պարզվեց, որ պատասխանը դրական է։ Այսօր Factor.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Նա շեշտեց, որ այս պահին ջերմություն կամ ցավ չունի։

«Այսօր գնացել եմ բուժկենտրոն՝ ստուգման։ Բժիշկն ասաց, որ ինձ մոտ 5 տոկոսով թոքաբորբի օջախ կա։ Եվ նման դեպքերում բուժումը կարելի է անցկացնել տանը։ Նա դեղերի ցանկ տվեց. կպատվիրեմ այդ դեղերը, որպեսզի չգնամ դեղատուն»,- մանրամասնեց պատգամավորը։

Մանրամասները՝ այստեղ