Ազատվել է փոխմարզպետի պաշտոնից՝ նշանակվելով Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետի պարտականությունները կատարող, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»։

Մեկ այլ որոշման համաձայն՝ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար․

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: