Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը

Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։
 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, իրավապահները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս.-ին։

Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ 32-ամյա Ք. Մ.-ն 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով ոմն Լեւոնի միջոցով վաճառել է երիկամը։ Դրանից հետո իրեն առաջարկվել է նույնպես վաճառել երիկամը՝ հայտնելով, որ կա երիկամի գնորդ ու այդ գնորդը պատրաստ է վճարել 15 հազարից 20 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ առանձին հոգալ արտասահման տեղափոխվելու եւ այնտեղ գտնվող բժշկական կենտրոններից մեկում վիրահատության ծախսերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Լեւոնի անձը պարզելու, ինչպես նաեւ նրան եւ Ք. Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում։