Սերժ Սարգսյանի հայտարարությունը «վերջը» չէր

Սերժ Սարգսյանի հայտարարությունը «վերջը» չէր
Սերժ Սարգսյանի հայտարարությունը «վերջը» չէր

«Ես չեմ կարծում, որ բոլոր հնարավորությունները բացարձակապես վերացան: Քաղաքականության մեջ այդպես ընդհանրապես չի լինում: 

Ես կարծում եմ, որ ՀՀ-ի կողմից եւ-եւ-ի քաղաքականությունը շարունակելու փորձերը կլինեն: Որքանո՞վ դա կընկալվի ՌԴ-ի կողմից, չգիտեմ, տեղեկատվությունը դեռ բավականին թարմ է: Բայց պետք է նկատի ունենալ, որ անվտանգության հարցը Հայաստանի համար հիմնաքարային է եւ դա հնարավոր չէ հաշվի չառնել»,- այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում խոսելով նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի երեկվա հանդիպման եւ դրան հաջորդած հայտարարությունների մասին, կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:  Քաղաքագետը պնդում է, որ երեկ տեղի ունեցածը մի քաղաքական գործընթացի արդյունք էր, որից չորս տարի շարունակ Հայաստանը փորձում էր փոխհամագործակցության տարբերակներ քաղել եւ ԵՄ-ի, եւ Մաքսային միության հետ: Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, քաղաքագետը նկատեց, որ ի սկզբանե որեւէ մեկի համար տեսանելի կամ կանխատեսելի չէին երեկվա հայտարարությունները: Ամեն դեպքում, երեկ տեղի ունեցածը քաղաքագետը չի համարում Հայաստանի համար ճակատագրական կամ կորուստ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/04/283165/