Եթե անձնական կապեր լինեն, խոստանում եմ՝ այդ կապերի հեղինակները խստորեն կպատժվեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Սիմոնյանին. տեսանյութ. Factor.am

«Սննդի անվտանգության տեսչական մարմին հարցում ենք ուղարկել՝ հասկանալու համար, թե ո՞ր լաբորատորիաներ են պատվիրակվում ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները։

Պատասխանում նշված է, որ պատվիրվում են 4 կազմակերպություններում, սակայն շատ պատվերների ծավալը տրված է «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ին, ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այս համամասնությունը»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակա հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Եթե անձնական կապեր լինեն, ես Ձեզ խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները խստորեն կպատժվեն։ Խորհուրդ եմ տալիս այդ տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։