Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ․ Ermenihaber.am

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:

«Պնդում են, որ Ղարաբաղում հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա: Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական  (խմբ. ինքնահռչակ) հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների վրա, այնքան էլ հայերինը՝ ադրբեջանցիների վրա Ղարաբաղում: Այդ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ փորձում են փոխել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Պատերազմում առաջին հերթին ճշմարտությունն է մահանում»,- գրել է Փայլանը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am։