Վահագն Խաչատուրյանն այն հազվագյուտ անձանցից է, ով իր  ստացած գիտելիքներով, կյանքի փորձով եւ կառավարման հմտություններով միշտ բաց է եղել․ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահի ընտրության հարցի ժամանակ: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը՝ նրան բնութագրելով  որպես պարկեշտ, ազնիվ  եւ համեստ անձ:

«Վահագն Խաչատուրյանն այն հազվագյուտ անձանցից է, ով իր  ստացած գիտելիքներով, կյանքի փորձով եւ կառավարման հմտություններով միշտ բաց է եղել եւ կարողացել է կիսվել տարբեր քաղաքական  եւ հասարակական շերտերի հետ»,- ասել է Հակոբ Արշակյանը, հայտնում են ԱԺ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում: