Ղազարավան գյուղի ավտոտնակում հրդեհի հետևանքով այրվել է «ՎԱԶ-2106»

Սեպտեմբերի 1-ին, ժամը 04։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազարավան գյուղի սկզբնամասում գտնվող ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:29-ին, մարվել` 04:58-ին:

Այրվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր: