ՄԱԿ-ը հույս ունի, որ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման

իավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ  նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք ամեն կերպ ողջունում ենք այդ ջանքերը և այսօրվա հանդիպումը: Հույս ունենք, որ այն նախ և առաջ կբերի ռազմական գործողությունների դադարեցման»,- ասել է Դյուժարիկը:

Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում շարունակվում է արդեն մի քանի ժամ: