Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տեխնիկական գնահատման աշխատանքներ են իրականացվում. Փաշինյան

Կարս-Գյումրի երկաթուղու և հարակից ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կարս-Գյումրի ենթակառուցվածքների վերականգնման համատեղ աշխատանքային խմբի ստեղծմանը։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց այս պահին ժամկետների մասին որևէ բան ասել չեմ կարող, քանի որ բազմաթիվ տեխնիկական գնահատումներ պետք է իրականացվեն։ Աշխատանքի ընթացքում նոր տեխնիկական խնդիրներ ենք բացահայտում, որոնց մասին մեկ կամ երկու ամիս առաջ չգիտեինք։ Մոտ 40 տարի այդ ենթակառուցվածքով պատշաճ չենք զբաղվել։ Պետք է գնահատենք կարիքները և անցնենք գործի»,- նշել է վարչապետը։