Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:

Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական  բարեփոխումների շուրջ: