Ազատամարտիկները Եռաբլուրում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը

Հանրապետության հրապարակից մեկնարկել է սգո երթը՝ դեպի Եռաբլուր, որին մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնյաներ։

Եռաբլուրում հավաքվել են ազատամարտիկներ, նաև զոհերի հարազատներ՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Ներկայում ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում Եռաբլուրում հավաքված անձանց հետ։