Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր․ ՀՀ ՊՆ

Journalists paid a visit to the military unit deployed in southwestern boundaries of Armenia

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ։