«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը

«Պոբեդա» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

Այս մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն՝ նշելով, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող են այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: