Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի հայտարարությունը

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի հայտարարությունը
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի հայտարարությունը

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:

ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները:

ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, և հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին:

ԲՀԿ տեղեկացնում է նաև, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա:

Իվետա Տոնոյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ