Տարոնի ամրագոտին

Տարոնի ամրագոտին
Տարոնի ամրագոտին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Հերացի փողոցը Խանջյան փողոցին միացնող հատվածում լուսանկարել է պետական համարանիշով երկու մեքենա, որոնք ըստ ֆոտոլրագրողի, հաշվառված են Երեւանի քաղաքապետարանի բալանսում: Այդ երկու մեքենաների մեջ գտնվող անձինք երթեւեկում են առանց ամրագոտիների: Նկատելի է, որ այդ անձինք պաշտոնյաներ են, որոնք ամենայն հավանականությամբ աշխատում են քաղաքապետարանում:

Ընդ որում, նկատելի է, որ երթեւեկում են ապակիներն իջեցրած, այսինքն շատ հանգիստ եւ անկաշկանդ, առանց մտածելու, որ ճանապարհային ոստիկանի կարող են պատահել եւ տուգանվել:

Չնայած ինչ ունեն կաշկանդվելու՝ միլիոնատեր քաղաքապետ ունեն, բոլորի տուգանքները կվճարի, միայն թե իր ենթակաները ոչ մեկի ենթականերից հանկարծ հետ չմնան: Կամ էլ տուգանքները քաղաքապետարանի բյուջեի վրա կգցեն՝ 165 հազար դրամ նստարաններին տվող քաղաքապետարանը ոնց կարող է 5 հազար դրամ չտա ամրագոտիներին:

Տարոն Մարգարյանն այս առումով իրավացի է: Ինչո՞վ է նա պակաս որեւէ այլ գերատեսչության ղեկավարից, որ մյուսների ենթակաները պետք է անկաշկանդ երթեւեկեն, իսկ իրենը՝ լինեն օրինապաշտ: Չէ որ իշխանական բուրգում տեղի, դերի, հեղինակության հարցը զգալիորեն նաեւ սրանով է պայմանավորված՝ թե ինչքան «պռախոդ» ունեն քո թիմակիցները:

Տարոն Մարգարյանը փորձում է իր թիմակիցների համար ինչքան հնարավոր է «պռախոդ» ապահովել՝ աներձագին պատգամավոր է դարձնում, ընկերներին ու բարեկամներին պաշտոններ տալիս Երեւանում, նաեւ տալիս առանց ամրագոտի երթեւեկելու «իրավունք»: Կասկած չկա, որ «պռախոդն» այդ ամենով չի սահմանափակվում: Եվ պատահական չէ, որ նրա թիմակիցները Տարոնին արդեն տեսնում են ոչ միայն ապագա վարչապետի, այլ նույնիսկ ապագա նախագահի պաշտոնում եւ առնվազն կենացներ խմում այդ ակնկալիքով:

Տարոն Մարգարյանը մի համակարգի մասնիկ է, որտեղ կամ պետք է մնալ կանոններին հավատարիմ՝ առատորեն վարձատրվելով դրա դիմաց, կամ պարտվել գոյության համար պայքարն ու դուրս նետվել այդ համակարգից: Տարոն Մարգարյանի ընտրությունը պարզ է: Կարդալ ավելին