ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով մարտի 15-ից ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա ռեժիմով

Երևանի պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ, մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

«Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում: Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի»,- նշված է ԵՊՀ հաղորդագրության մեջ: