Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղեր կստեղծվեն

Հ կառավարությունն ապրիլի 30-ին հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրների լուծման միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր: 

Ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հայտնեց, որ ծառատնկման գործընթացին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

«Մենք խնդրել էինք նախարարության աշխատակիցներին գնահատել, թե որքան կտրոն հնարավոր կլինի տնկել մեկ օրում: Մեկ օրվա ընթացքում անձը նվազագույնը կարող է տնկել 200 կտրոն, այսինքն՝ ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան օրական աշխատել 10 000 դրամ»,-շեշտեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։