Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը․
«Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերից բոլոր այն տարհանված քաղաքացիները, ովքեր արդեն բնակվում են Ստեփանակերտում՝ վարձակալված բնակարաններում, այցելեն Ստեփանակերտի քաղաքապետարան՝ հետագայում աջակցության ծրագրերում ընդգրկվելու նպատակով գրանցվելու համար»: