Վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին. Հայաստանում ԵՄ պատվիրակության

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրառումը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։

Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։

ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»։