Ասկերանում բնակավայրի հիմնադրման աշխատանքներ են սկսել. շուտով կմեկնարկեն ևս մի քանի խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր. Արայիկ Հարությունյան

Այսօր այցելել եմ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով այդ մասին ներկայացնող մի տեսանյութ:

Նա նշե է նաև, որ շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: Շուտով կմեկնարկեն նմանատիպ ևս մի քանի խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր: